Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    484,5

  • EUR

    535,5
    549,5

  • RUB

    6,77
    7,12

Կարևոր իրադարձություններ

Բացահայտ սուտ են. ՀՀ վարչական դատարանը հայտարարություն է տարածել

14 Մարտ, 2020 09:05
Բացահայտ սուտ են. ՀՀ վարչական դատարանը հայտարարություն է տարածել

Զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած ապատեղեկատվության վերաբերյալ 2020 թվականի մարտի 11-ին Փաստ օրաթերթի և մարտի 12-ին 168 Hours օրաթերթի համացանցային լրատվական կայքերում տարածվել է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն:

Մասնավորապես այն մասին, որ Վարչական դատարանի բոլոր դատավորներին «հասկացրել» են, որ այսուհետ պետության դեմ վճիռները պետք է հասցվեն նվազագույնի, եթե ամբողջությամբ բացառելը հնարավոր չէ, իսկ որոնք արդեն իսկ կայացվել են, պետք է բեկանվեն:

Վերոհիշյալ հրապարակումները բացահայտ սուտ են և Վարչական դատարանի բարձր հեղինակությունը ստվերելու անհաջող փորձ:

Վարչական դատարանն իր գործունեության ողջ ընթացքում վայելել և շարունակում է վայելել անկախ, անաչառ և բարձր մասնագիտական և կամային հատկանիշներ ունեցող դատավորներից կազմված դատական իշխանության մարմնի համբավ: Իրավաբանական հանրությունը բազմիցս ընդգծել է Վարչական դատարանի դատավորների ինչպես պրոֆեսիոնալիզմի, այնպես էլ բացառապես ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով առաջնորդվելու մասին:

Անժխտելի է նաև Վարչական դատարանի դերը վարչական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման գործում: Վարչական դատարանի օբյեկտիվ և անաչառ դատական ակտերը բազմաթիվ դեպքերում ուղենիշ են հանդիսացել և հանդիսանում վարչական մարմինների համար՝ բարելավելու վարչարարությանն ուղղված իրենց գործունեությունը, ինչի արդյունքում էապես բարելավվել է նաև վարչական մարմինների իրավակիրառ պրակտիկան: Իսկ սուտ և իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարությունները որևէ օգուտ չեն բերում իրավական պետության իրավագիտակցության զարգացմանը, դրանք ընդամենը Վարչական դատարանի կարևոր առաքելությանը վնասելու անհարկի փորձեր են:

Վարչական դատարանի պատասխանը նմանատիպ հայտարարություններին մեկն է՝ Վարչական դատարանի դատավորները գործել են, գործում են և գործելու են անկախ, անաչառ, կաշկանդված լինելով բացառապես ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, և ոչ ոք չի կարող խոչընդոտել նրանց բարձր առաքելության իրականացմանը:

ՀՀ վարչական դատարան

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին