Կարևոր իրադարձություններ

Առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձանց մոտ կորոնավիրուսի տեստերի պատասխանը բացասական է․ Անդրեյ Ղուկասյան

13 Մարտ, 2020 23:50
Հեղինակ՝ Անդրեյ Ղուկասյան
Առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձանց մոտ կորոնավիրուսի տեստերի պատասխանը բացասական է․ Անդրեյ Ղուկասյան

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի լոռեցիներ, ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ ողջ օրվա սպասումների արդյունքը Լոռու մասով, դրական է: Ինչպես գիտեք, առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել 5 անձ, որոնցից տեստեր էին վերցվել: Քիչ առաջ ստացվել են տեստերի պատասխանները. Բոլոր 5_ի տեստերի պատասխանն էլ բացասական է: Այդ թվում նաև Գլորիայի իտալացի աշխատակցինը»:

 

Լրահոս

Դիտել ավելին