Կարևոր իրադարձություններ

Իմանալով հանդերձ, որ ջերմում է, անգամ դեղեր է խմում, այդ ամենը թաքցրել է բժիշկներից․ Փաշինյանը՝ կորոնավիրուսով հիվանդ Էջմիածնեցի կնոջ մասին

13 Մարտ, 2020 23:35
Իմանալով հանդերձ, որ ջերմում է, անգամ դեղեր է խմում, այդ ամենը թաքցրել է բժիշկներից․ Փաշինյանը՝ կորոնավիրուսով հիվանդ Էջմիածնեցի կնոջ մասին

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ուղիղ եթեր մտնելով՝ անդրադարձավ կորոնավիրուսի շուրջ Հայաստանում ծավալվող իրադարձություններին: Վարչապետը նշեց, որ Էջմիածինից մեկուսացվածների թիվը հասել է 100-ի և Էջմիածինը գտնվում է ուշադրության կենտրոնում է:

«Էջմիածնեցի կինը Հայաստան է դիմել փետրվարի 29-ին, երբ մենք դեռ հաստատված դեպք չենք ունեցել: Նրան պարբերաբար դիմել են բժիշկները, հորդորել՝ գալ ջերմաչափման, ստուգման: Սակայն կինը մերժել է՝ ասելով, թե ինքը հո հիվանդ չի, որ գա: Կիսակոնֆլիկտային վիճակ է առաջացել, նա, իմանալով հանդերձ, որ ջերմում է, անգամ դեղեր է խմում, այդ ամենը թաքցրել է բժիշկներից»,- ասաց Փաշինյանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին