Կարևոր իրադարձություններ

Որոշեցինք ինքնամեկուսացվել․ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ վաղը կորոնավիրուսի տեստ կհանձնի

13 Մարտ, 2020 23:19
Որոշեցինք ինքնամեկուսացվել․ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ վաղը կորոնավիրուսի տեստ կհանձնի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց, որ ընտանիքով մեկուսացել է Սեւանի առանձնատանը և, որ վաղը կորոնավիրուսի տեստ են հանձնելու:

«Երեկվանից անհանգստացած էինք, քանի որ Բրազիլիայի նախագահի օգնականներից մեկի մոտ հաստատվել էր կորոնավիրուս, նախագահը նույնպես տեստ է հանձնել եւ սպասում է պատասխանի։ Երեկ մենք այդ մասին իմանալով, որոշեցինք ինքնամեկուսացվել։ Այսօր երեկոյան, Սեւանի ճանապարհին իմացանք, որ Բրազիլիայի նախագահի տեստը դրական է եղել։ Մարտի 7-ին Աննան հանդիպում է ունեցել Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ, թարսի նման ողջագուրվելով է լուսանկարվել։ Առաջինը չափեցինք մեր ջերմությունը, չունեինք ջերմություն։ Բայց դրանից հետո հերքվեց Բրազիլիայի նախագահի վարակված լինելու տեղեկությունը։ Բայց մենք առայժմ մեկուսացված կմնանք, վաղն առավոտյան տեստ կհանձնենք՝ համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է»,- ասել է Փաշինյանը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին