Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը կորոնավիրուսի պատճառով մի շարք օդային սահմանափակումներ է մտցնում Եվրոպական երկրների համար

13 Մարտ, 2020 22:25
Ռուսաստանը կորոնավիրուսի պատճառով մի շարք օդային սահմանափակումներ է մտցնում Եվրոպական երկրների համար

Երկուշաբթի օրվանից Ռուսաստանը կորոնավիրուսի պատճառով մի շարք օդային սահմանափակումներ է մտցնում՝ Եվրամիության, Նորվեգիայի եւ Շվեյցարիայի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ-ում ինֆեկցիաների տարածման դեմ պայքարի շտաբից:

Նշվում է, որ կպահպանվեն ամենօրյա չվերթները դեպի ԵՄ-ի մայրաքաղաքներ, ինչպես նաեւ կգործեն չարթերային չվերթներ՝ ռուսաստանաբնակների հայրենիք վերադարձի եւ Ռուսաստանի տարածքով այլ երկրների քաղաքացիների՝ իրենց հայրենիքներ վերադարձի ապահովման համար:

ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում արդեն արձանագրվել է նոր տիպի կորոնավիրուսի ավելի քան 132 հազար դեպք՝ աշխարհի 123 երկրներում: Մահերի թիվը գերազանցում է 5 հազարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին