Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    500
    505

  • EUR

    535
    547

  • RUB

    6,34
    6,74

Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Սեբաստիա փողոցում․ վթարի հետևանքով 7 հոգի հոսպիտալացվել է

13 Մարտ, 2020 22:10
Խոշոր ավտովթար Սեբաստիա փողոցում․ վթարի հետևանքով 7 հոգի հոսպիտալացվել է

Այսօր՝ մարտի 13-ին, ժամը 18:00-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի հարևանությամբ, բախվել են Mercedes E350 մակնիշի 36 NT 601 համարանիշի և Opel մակնիշի 35 VD 285 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության մի քանի բրիգադների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

 Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին