Կարևոր իրադարձություններ

«AliExpress Ռուսաստան» կազմակերպության ղեկավարները պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու իրենց գործունեությունը Հայաստանում

13 Մարտ, 2020 21:30
«AliExpress Ռուսաստան» կազմակերպության ղեկավարները պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու իրենց գործունեությունը Հայաստանում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «AliExpress Ռուսաստան» կազմակերպության ղեկավարներին: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման սկզբում «AliExpress Ռուսաստան» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Դմիտրի Սերգեևը ներկայացրել է իրենց գործունեության հիմնական ուղղությունները և սկզբունքները:

Քննարկվել է ժամանակակից պայմաններում էլեկտրոնային առևտրի զարգացման կարևորությունը՝ հաշվի առնելով անկանխիկ գործառնության ընդլայնման անհրաժեշտությունը:

Կազմակերպության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու իրենց գործունեությունը Հայաստանում՝ նպաստելով ՓՄՁ-ների արտադրանքի արտահանման աճին:

Անդրադարձ է կատարվել էլեկտրոնային առևտրի ընդլայնման տեսանկյունից Հայաստանի ներուժին և հայաստանյան կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առավել արդյունավետ լոգիստիկ լուծումների մշակման հեռանկարի շուրջ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին