Կարևոր իրադարձություններ

Կոչ ենք անում, հնարավորության դեպքում, խուսափել առաջիկա երկու շաբաթներին հանրային տարածքներ այցելելուց․ ԱՍՀՆ

13 Մարտ, 2020 18:30
Կոչ ենք անում, հնարավորության դեպքում, խուսափել առաջիկա երկու շաբաթներին հանրային տարածքներ այցելելուց․ ԱՍՀՆ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կորոնավիրուսի հետ կապված հայտարարություն է տարածել․

«Հայաստանում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման և հանրային առողջության պահպանման նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կոչ է անում, հնարավորության դեպքում, առաջիկա երկու շաբաթներին խուսափել սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության պետական գործակալության, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի և սոցիալական աջակցության տարածքային բաժիններ, ինչպես նաև այլ հանրային տարածքներ այցելելուց:

Բոլոր այն դեպքերում, երբ այցելությունը խիստ անհրաժեշտ է (կենսաթոշակի, նպաստի իրավունքի իրացման սահմանափակ ժամկետով պայմանավորված դեպքերում), օգտագործեք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), հաճախակի լվացեք և ախտահանեք ձեռքերը, ինչպես նաև ըմբռնումով մոտեցեք աշխատակազմի՝ հիգիենայի կանոնների պահպանման վերաբերյալ խնդրանք-հորդորին»,- ասված է հայտարարության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին