Կարևոր իրադարձություններ

Բուլղարիայում մեկամսյա արտակարգ դրություն է մտցվել․ պատճառը՝ կորոնավիրուսն է

13 Մարտ, 2020 18:20
Բուլղարիայում մեկամսյա արտակարգ դրություն է մտցվել․ պատճառը՝ կորոնավիրուսն է

Բուլղարիայի Ազգային ժողովը երկրում մեկ ամսով արտակարգ դրություն է մտցրել։ Պատճառը՝ կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակն է: Այս մասին հայտնում է РиаНовости-ն։ 

Որոշման մասին հայտնել է Բուլղարիայի վարչապետը՝ Բոյկո Բորիսովը, կառավարության արտահերթ նիստի ժամանակ։

Արտակարգ դրություն հետևանքով՝ կփակվեն բոլոր ուսումնասկան հաստատությունները։ Կչեղարկվեն մի շարք միջոցառումներ։

Նշենք, որ ներկայումս Բուլղարիայում կորոնավիրուսով վարակված է 23 հոգի։

 

 

Լրահոս

Դիտել ավելին