Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական կողմի տարածած լուրերը, թե հայկական զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ, իրականությանը չեն համապատասխանում. ՊՆ խոսնակ

13 Մարտ, 2020 16:54
Ադրբեջանական կողմի տարածած լուրերը, թե հայկական զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ, իրականությանը չեն համապատասխանում. ՊՆ խոսնակ

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ասաց, որ ադրբեջանական կողմի տարածած լուրերը, թե հայկական զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ, իրականությանը չեն համապատասխանում։

«Իջևանի հատվածում 12-12։30–ին Իջևանի ուղղությամբ հակառակորդը գնդացրով կրակ է վարել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադարարի պահպանման ռեժիմը։ Կրակոցների հետևանքով որևէ վնաս չենք կրել, տուժածներ չկան»,–ասաց Ստեփանյանը։

Նրա խոսքով` հակառակորդի կրակոցները լռել են հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո։

Ստեփանյանը նշեց` ՀՀ ԶՈՒ–ն հավատարիմ է մնում որդեգրած մարտավարությունը` բնակավայրերի ուղղությամբ չեն կրակում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին