Կարևոր իրադարձություններ

ՈւԵՖԱ-ն դադարեցրեց Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի խաղարկությունը

13 Մարտ, 2020 14:58
ՈւԵՖԱ-ն դադարեցրեց  Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի խաղարկությունը

Կորոնավիրուսի տարածման պատճառով ՈւԵՖԱ-ն դադարեցրեց Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի հաջորդ շաբաթվա խաղերի անցկացումը:

Խոսքը վերաբերում է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` մարտի 17-ին և 18-ին կայանալիք խաղերին, ու Եվրոպա լիգայի`մարտի 19-ին կայանալիք խաղերին:

Ավելի վաղ, կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված` դադարեցվել էին Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների առաջնությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին