Կարևոր իրադարձություններ

Մալդիվներում բացվել է կորոնավիրուսային կարանտինի համար աշխարհի առաջին հանգստյան գոտին

13 Մարտ, 2020 14:50
Մալդիվներում բացվել է կորոնավիրուսային կարանտինի համար աշխարհի առաջին հանգստյան գոտին

Մալդիվներում բացվել է նոր հանգստյան գոտի ՝ մեկուսացնելու համար այն զբոսաշրջիկներին, ովքեր կարող են լինել կորոնավիրուսային վարակի կրողներ, հայտնում է Ռիա Նովոստին:

Հյուրանոցը կառուցվել է 10 օրվա ընթացքում Վիլիվարու կղզում ` մայրաքաղաքից 24 կմ հեռավորության վրա:

Հաղորդվում է, որ այստեղ բուժանձնակազմը կաշխատի անվճար և կֆինանսավորվի կառավարության կողմից: Ավելին` ամեն ինչ «կազմակերպված է շքեղ ոճով»:

Հյուրանոցն ունի 30 սենյակ ՝ փակ օդափոխության համակարգով, երեքանգամյա սնունդով, որոնք մատուցվում են սենյակում, մեծ հեռուստացույցով և ամբողջովին հագեցած մինի-բարով:

Արգելված կլինեն հյուրերի արտաքին այցերն ու շփումները միմյանց հետ:

 

Թարգմանությունը` Եվա Գրիգորյանի

 

Լրահոս

Դիտել ավելին