Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483,5
    490,5

  • EUR

    525
    539

  • RUB

    6,39
    6,79

Կարևոր իրադարձություններ

Ճապոնիայի բնակիչը դիտավորյալ խախտել է կարանտինը, որպեսզի վարակի ուրիշներին

13 Մարտ, 2020 14:30
Ճապոնիայի բնակիչը դիտավորյալ խախտել է կարանտինը, որպեսզի վարակի ուրիշներին

Ճապոնացին, ով վարակվել էր կորոնավիրուսով, դիտավորյալ խախտել է տան կարանտինային ռեժիմը և այցելել է Գամագորիի մի քանի բարեր, ինչից հետո COVID-19-ը հայտնաբերվել է պանդոկի աշխատակիցներից մեկի մոտ, հայտնում է Կիոդո գործակալությունը. տեղեկացնում է Ռիա Նովոստին:

Համաձայն Գամագորիի քաղաքապետարանի ներկայացուցիչների` տղամարդն ապրում է ծնողների հետ, և այս ընտանիքում կորոնավիրուսի առկայությունը հաստատվել է մարտի 4-ին: Նույն երեկոյան տղամարդը ասել է իր ծնողներին, որ ինքը մտադիր է «տարածել վիրուսը» և դուրս է եկել տանից` չնայած սահմանված կարանտինին:
Առաջինը նա այցելել է բար, որտեղ անցկացրել է մոտ 15 րոպե: Դրանից հետո գնացել է Ֆիլիպինյան պանդոկ, որտեղ մնացել է մոտ 40 րոպե:

Պանդոկում գտնվելու ընթացքում տղամարդը երգել է կարաոկե, ինչպես նաև գրկախառնվել է հաստատությունում աշխատող մի աղջկա հետ: Գործակալությունը շեշտում է, որ տղամարդը աղջկան ասել է, որ ինքը վարակված է կորոնավիրուսով, որից հետո հաստատության ղեկավարությունը զանգահարել է ոստիկանություն և բժիշկներին:

Չորս օր անց փաբի անդամներից մեկը ջերմություն է ունեցել: Թեստը հաստատել է կորոնավիրուսային վարակի առկայությունը: Տեղեկությունները այն մասին, թե ինչ պատիժ է սպասում տղամարդուն, դեռևս չեն հաղորդվել:




Թարգմանությունը` Եվա Գրիգորյանի:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին