Կարևոր իրադարձություններ

Իտալիայից կիրակի օրը Հայաստան ժամանող քաղաքացիների չվերթի առնչությամբ կազմակերպչական փուլում ենք. Տաթևիկ Ռևազյան

13 Մարտ, 2020 13:49
Իտալիայից կիրակի օրը Հայաստան ժամանող քաղաքացիների չվերթի առնչությամբ կազմակերպչական փուլում ենք. Տաթևիկ Ռևազյան

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տնօրեն Տաթևիկ Ռևազյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ Իտալիայից կիրակի օրը Հայաստան ժամանող քաղաքացիների չվերթի առնչությամբ կազմակերպչական փուլում են և աշխատում են առողջապահության և արտաքին գործերի նախարարությունների հետ:

Նրա խոսքերով` եկողների մեջ կան զբոսաշրջիկներ, ուսանողներ, Իտալիայում բնակվող հայեր, բայց ավելի հստակ թիվ կհայտնի Իտալիայում Հայաստանի դեսպանատունը:
 
«Այն ուղևորները, որ եկել են ու վարակված են եղել, եթե տրանզիտային չվերթով գային, շատ ավելի բարդ կլիներ իրավիճակը: Մենք ունենք ուղիղ չվերթ, կարող ենք կոնկրետ միջոցառումներ կազմակերպել օդանավակայանում, որ եկողները մնացած ուղևորներից տարանջատված լինեն: Տրանզիտով գալու դեպքում դա շատ ավելի բարդ էր լինելու»,- ասել է Ռևազյանը:

Ինչ վերաբերում է ավիաընկերությունների կողմից չվերթների չեղարկմանը՝ Ռևազյանի խոսքերով` դրանց հիմնական պատճառը ուղևորների՝ ուղևորություններից հրաժարվելն է, և չվերթներ իրականացնելը ավիաընկերությունների համար ձեռնտու չէ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին