Կարևոր իրադարձություններ

Ալկոգելի և դիմակների քանակի պակաս չկա. ՏՄՊՊՀ նախագահ

13 Մարտ, 2020 13:28
Ալկոգելի և դիմակների քանակի պակաս չկա. ՏՄՊՊՀ նախագահ

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի խոսքով` իրենք դիմակների և ալկոգելի շուկայում դիտարկումներ անում են: Հանձնաժողովի անդամները երեկ հանդիպում են ունեցել ալկոգել արտադրողների հետ: Ըստ նրա` Հայաստանում օրական 6-7 տոննա ալկոգել է արտադրվում Հայաստանում:

«Խնդիրն այն է, որ դեղատներն առավոտյան ստանում են, արագ վերջանում է: Պահեստավորված որոշակի խմբաքանակ կա, եթե ուսումնական հաստատություններին պետք լինի, պահեստավորված քանակ ունենք»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է դիմակներին, Գևորգյանի խոսքով` քանի որ տարբեր աղբյուրներից են ձեռք բերվում և տարբեր գներով, գնային փոփոխություններ կան:

«Միտում կա գների նվազեցման, որովհետև Չինաստանն էլ է առաջարկ արել վաճառքի: Այս պահին գինը մի փոքր բարձր է, շուկայում մեծածախով կա 150-200 դրամ: Եթե պետությունը կարիք ունենա, ձեռքբերման հնարավորություն ունենք, բավականաչափ խմբաքանակ մտել է ՀՀ, նաև որոշակի փոքր լոկալ արտադրություններ են սկսել տնտեսվարողները, շատ փոքր, իհարկե, բայց գինը 200 դրամ է կազմում»,- հայտարարել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին