Կարևոր իրադարձություններ

«Վեոլիա ջուր»-ը՝ քրեական ենթամշակույթի կրող. Ի՞նչ է մտածում ՀԾԿՀ-ն, թե՞ Գարեգին Բաղրամյանն էլ փայ ունի. «Ժամանակ»

13 Մարտ, 2020 10:20
«Վեոլիա ջուր»-ը՝ քրեական ենթամշակույթի կրող. Ի՞նչ է մտածում ՀԾԿՀ-ն, թե՞ Գարեգին Բաղրամյանն էլ փայ ունի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները որոշել են մինչև վերջ «գողական գնալ»:

Մենք տեղեկացրել էինք, որ այս ընկերությունում հարցերը լուծվում են միայն կաշառքով և մուծվելով: Մեր այս հրապարակումից հետևություններ անելու փոխարեն, ընկերության ներկայացուցիչները ընկերության գործունեությունից բողոքող քաղաքացիներին պատասխանում են, թե քանի որ իրենք բողոքել են ընկերությունից, գործը դատախազություն հասցրել, պետք է մոռանան ջրի մասին էլ, ջրամատակարարման համակարգին միանալու մասին էլ: Ուզում են ասեն՝ դուք օրինական ճանապարհով եք գնում, մենք «գողական», դե տեսնենք, ում ճիշտը կհաղթի:

Իսկ հետաքրքիր է՝ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդհանրապես գոյություն ունի՞, թե՞ այդ կառույցի ղեկավար Գարեգին Բաղրամյանն էլ փայ ունի ընկերությունում կատարվող ապօրինություններից»:

 

Լրահոս

Դիտել ավելին