Կարևոր իրադարձություններ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել. Արսենալի ողջ անձնակազմը մեկուսացված է

13 Մարտ, 2020 10:26
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել. Արսենալի ողջ անձնակազմը մեկուսացված է

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքէջը:

Բոլոր ֆուտբոլիստներն ու ակումբի աշխատակիցները, ովքեր շփում են ունեցել Արտետայի հետ, մեկուսացվել են: Սպասվում է, որ կարանտինի մեջ կգտնվի ողջ թիմը: Մյուսները, որոնք այս ընթացքում շփում չեն ունեցել գլխավոր մարզչի հետ, կշարունակեն աշխատել բնականոն ռեժիմով: Հայտարարությունում նաև ասվում է, որ մարզչի ապաքինման հարցն ակումբի համար գլխավոր նպատակն է:

 
 

Լրահոս

Դիտել ավելին