Կարևոր իրադարձություններ

Չինաստանի ԱԳՆ ենթադրությամբ՝ կորոնավիրուսն Ուհան են բերել ամերիկացի զինվորականները

13 Մարտ, 2020 10:20
Չինաստանի ԱԳՆ ենթադրությամբ՝ կորոնավիրուսն Ուհան են բերել ամերիկացի զինվորականները

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հանդես է եկել ենթադրությամբ, որ նոր տեսակի կորոնավիրուսը չինական Ուհան քաղաքում է հայտնվել ամերիկացի զինվորականների մեղքով։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։

«ԱՄՆ-ում ե՞րբ է հայտնվել«զրոյական» պացիենտը։ Քանի՞ մարդ է վարակված։ Ո՞ր հիվանդանոցներ են նրանց հոսպիտալացվել։ Հավանաբար, ԱՄՆ բանակն է համաճարակը բերել Ուհան։ Թափանցի՛կ եղեք։ Հրապարակե՛ք տվյալները։ ԱՄՆ-ը մեզ բացատրություն է պարտք»,-ասել է պաշտոնյան։

 
 

 Տեսանյութը՝ այստեղ https://twitter.com/i/status/1238111898828066823

 

Լրահոս

Դիտել ավելին