Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Երևանի սուպերմարկետներից մեկում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

13 Մարտ, 2020 10:07
Հրդեհ Երևանի սուպերմարկետներից մեկում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Մարտի 13-ին` ժամը 00։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի խաչմերուկում գտնվող «Սայաթ-Նովա» սուպերմարկետից ծուխ է նկատվում:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 40 հասցեում գտնվող «Սայաթ-Նովա» սուպերմարկետում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:55-ին, մարվել՝ 01:23-ին: Այրվել է 2 օդորակիչ. մեկը՝ մասամբ, մյուսը՝ ամբողջությամբ (մոտ 5 քմ տարածք):

 

 

Լրահոս

Դիտել ավելին