Կարևոր իրադարձություններ

13 մլն 400 հազար եվրոյի վարկ՝ 61 կմ-անոց ավտոճանապարհի վերանորոգման համար. «Ժամանակ»

13 Մարտ, 2020 09:40
13 մլն 400 հազար եվրոյի վարկ՝ 61 կմ-անոց ավտոճանապարհի վերանորոգման համար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել ՀՀ կառավարության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված հերթական վարկային ծրագիրը, որով Հայաստանը ստանալու է 13 մլն 400 հազար եվրոյի վարկ:

 Այս միջոցներով հավելյալ վերանորոգվելու է 61 կմ երկարության ավտոճանապարհ: Կառավարությունը կարծում է, որ ծրագրի իրականացումը նշանակալի ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության զարգացման և բնակչության սոցիալական վիճակի բարելավման վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին