Կարևոր իրադարձություններ

Կանադայի վարչապետի կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. թեստը դրական է եղել

13 Մարտ, 2020 09:16
Կանադայի վարչապետի կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. թեստը դրական է եղել

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կինը՝ Սոֆի Թրյուդոն կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել: Աս մասին հայտնում է CNN-ը:

Նշենք, որ վարչապետն ու կինը ինքնամեկուսացվել էին այն բանից հետո, երբ Սոֆիի մոտ հիվանդության ախտանշաններ են ի հայտ եկել Մեծ Բրիտանիա այցելությունից հետո: Չորեքշաբթի երեկոյան Սոֆի Գրեգուար-Թրյուդոն վերադարձել է Լոնդոնից, ինչից հետո հիվանդության որոշ ախտանիշներ են ի հայտ եկել, այդ թվում՝ բարձր ջերմություն: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին