Կարևոր իրադարձություններ

Սպիտակ քաղաքի տներից մեկի բակում այրվել է մոտ 1 տոննա անասնակեր․ ԱԻՆ

13 Մարտ, 2020 00:30
Սպիտակ քաղաքի տներից մեկի բակում այրվել է մոտ 1 տոննա անասնակեր․ ԱԻՆ

Մարտի 12-ին, ժամը 16։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Այգեստան թաղամասում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեստան փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։45-ին, մարվել՝ 16։56-ին։ Ամբողջությամբ այրվել է տան բակում կուտակած մոտ 1 տոննա անասնակեր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին