Կարևոր իրադարձություններ

Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրյալներից մեկին սպանված են գտել

12 Մարտ, 2020 23:38
Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրյալներից մեկին սպանված են գտել

Թուրքիայի Դյուզջե քաղաքում սպանվել է Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրյալներից, ժանդարմերիայի հետախուզության նախկին սպա Շերեֆ Աթեշը։

Թուրքական մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ նրան հայտնաբերել են սեփական մեքենայում, նա ենթարկվել է զինված հարձակման։ 

Հիշեցնենք, որ թուրքական ժանդարմերիայի նախկին հետախույզ Շերեֆ Աթեշը, որոշ պնդումների համաձայն, Հրանտ Դինքի սպանության ժամանակ կապի մեջ էր եղել սպանությունը կազմակերպող եւ իրականացնող անձանց հետ, որոնք Դինքի տան ու նրան պատկանող «Բեյազ-ադամ» գրախանութի մոտ հետեւում էին եւ ֆիքսում նրա տեղաշարժերը։

Նշենք, որ նա ստորագրությամբ ազատ էր արձակվել 2017–ին, սակայն դեռ արդարացված չէր ու դատավարությունը շարունակվում էր։ 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին