Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել՝ «Ֆլեշ», «Սաս-Գրուպ», «Ալեքս Էնդ Հոլդինգ» եւ «Սիթի» ընկերություններում․ «Հայկական ժամանակ»

12 Մարտ, 2020 20:09
ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել՝ «Ֆլեշ», «Սաս-Գրուպ», «Ալեքս Էնդ Հոլդինգ» եւ «Սիթի» ընկերություններում․ «Հայկական ժամանակ»

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2019 թվականին ստուգումներ է իրականացրել՝ «Ֆլեշ», «Սաս-Գրուպ», «Ալեքս Էնդ Հոլդինգ» եւ «Սիթի» ընկերություններում: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը։

«Ֆլեշ» ընկերությունում 2019-ին իրականացվել է 1 համալիր ստուգում եւ 3 ՀԴՄ կիրառության կանոնների ստուգում: Արդյունքում հայտնաբերվել են խախտումներ եւ արձանագրվել է 3 մլն 733 հազար 745 դրամի չափով տուգանք:

«Սաս-Գրուպ»-ում ՊԵԿ-ը նախորդ տարի 1 անգամ իրականացրել է ակցիզային դրոշմանիշների եւ դրոշմապիտակների կիրառման ստուգում, ինչի արդյունքում խախտում է հայտնաբերվել եւ արձանագրվել է 150 հազար դրամի չափով տուգանք:

«Ալեքս Էնդ Հոլդինգ»-ում հարկային մարմինը 1 անգամ իրականացրել է հսկիչ գնում, սակայն ՀԴՄ կտրոն չեն տրամադրել, ինչի արդյունքում էլ արձանագրվել է 150 հազար դրամի չափով տուգանք:

«Սիթի» ընկերությունում իրականացվել է՝ թե՛ հսկիչ գնում, թե՛ ակցիզային դրոշմանիշների եւ դրոշմապիտակների կիրառման ստուգում եւ թե՛ ՀԴՄ կիրառության կանոնների ստուգում, սակայն 3 դեպքում էլ խախտում չի հայտնաբերվել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին