Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի պատճառով Սլովակիան փակում է օդանավակայաններն ու դպրոցները

12 Մարտ, 2020 17:52
Կորոնավիրուսի պատճառով Սլովակիան փակում է օդանավակայաններն ու դպրոցները

Սլովակիայի ճգնաժամային կենտրոնը՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով, որոշեց փակել երեք միջազգային օդանավակայաններ, դպրոցներ, սոցիալական և մշակութային հաստատություններ և սահմանափակեց առևտրի կենտրոնների գործունեությունը. այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց վարչապետ Պ. Պելեգրինին. հայտնում է Ռիա Նովոստին:
«Այն ամենը, ինչ կյանքի համար անհրաժեշտ չէ, կփակվի 14 օրով: Սահմանում հսկողությունը խիստ է:


Բոլորը, ովքեր գալիս են ռիսկի ենթակա գոտիներից, ենթակա են պարտադիր 14-օրյա կարանտինի: Փակվում են բոլոր երեք միջազգային օդանավակայանները, դպրոցները և մանկական այլ հաստատությունները, մշակութային և սոցիալական, ինչպես նաև սննդի հաստատությունները: Առևտրի կենտրոնների աշխատանքը սահմանափակված է, հանգստյան օրերին հնարավոր կլինի գնել միայն դեղեր և ապրանքներ», - ասաց Պելեգրինին:


Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյան

 

Լրահոս

Դիտել ավելին