Կարևոր իրադարձություններ

ԿԲ-ն կորոնավիրուսի կանխարգելման նպատակով օգտագործված թղթադրամները կփոխարինի նորերով

12 Մարտ, 2020 16:36
ԿԲ-ն կորոնավիրուսի կանխարգելման նպատակով օգտագործված թղթադրամները կփոխարինի նորերով

ՀՀ Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ շրջանառության մեջ գտնվող հին՝ օգտագործված թղթադրամներն աստիճանաբար կփոխարինվեն նոր՝ չօգտագործված թղթադրամներով: ՀՀ ԿԲ տարածած հայտարարության մեջ ասված է.

«Հարգելի քաղաքացիներ,

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ գտնվող հին (օգտագործված) թղթադրամներն աստիճանաբար կփոխարինի նոր (չօգտագործված) թղթադրամներով։

Միաժամանակ հորդորում ենք հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից»:

 

Լրահոս

Դիտել ավելին