Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի պատճառով հայ մարմնամարզիկները չեն մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

12 Մարտ, 2020 16:20
Կորոնավիրուսի պատճառով հայ մարմնամարզիկները չեն մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են մարմնամարզության միջազգային մի քանի մրցաշարեր, այդ թվում՝ Դոհայի աշխարհի գավաթի խաղարկությունը: Այս մասին հայտնում է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան: Մրցումները պետք է տեղի ունենային մարտի 18-ից 21-ը:

Ըստ նախնական որոշման՝ այդ մրցումները կանցկացվեն ամռանը: Կսկսվեն հունիսի 3-ին, կավարտվեն 6-ին: Դոհայի աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է ամառային 32-րդ օլիմպիական խաղերի համար, սակայն Հայաստանի համար այդ առումով նշանակություն չունի, քանի որ ՀՀ-ն արդեն 1 անվանական ուղեգիր ունի, որը նվաճել է Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը (բազմամարտ), եւ գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը բազմիցս նշել է, որ ՀՀ ընտրանին ավելի ուղեգրեր նվաճելու գործնական հնարավորություններ չունի:

Դոհայի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը պետք է ներկայացնեին 4 հոգի: Նրանք են Արթուր Դավթյանը, Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն Արթուր Ավետիսյանը, Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին