Կարևոր իրադարձություններ

Իրեն ամեն ինչի մասնագետ զգացող բժիշկն իր նշանակումների թղթում պացիենտներին «հաստագլուխ» է անվանում. Մանե Բադալյան

12 Մարտ, 2020 17:20
Հեղինակ՝ Մանե Բադալյան
Իրեն ամեն ինչի մասնագետ զգացող բժիշկն իր նշանակումների թղթում պացիենտներին «հաստագլուխ» է անվանում. Մանե Բադալյան

 Դեռ մեկ տարի առաջ բժիշկ Հայկ Մանասյանը կոնֆլիկտ էր ունեցել Արաբկիր ԲԿ-ի իր կոլեգաների հետ՝ հիվանդին վերաբերող մի հարցի շուրջ: Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ արաբկիրցիներին անվանել էր «տապոր», «շվելլեր», և սա այն դեպքում, երբ տվյալ հարցում մասնագիտորեն սխալ էր հենց ինքը: Արաբկիր ԲԿ-ն այդ առթիվ դատական հայց է ներկայացրել:

 Այժմ էլ, Հայկ Մանասյանի կողմից ոչ կոռեկտ արտահայտություններ թույլ տալու մասին է ահազանգում բժշկուհի Մանե Բադալյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մանասյանին՝ արտահայտելով իր ապշահարությունը նշանակման թղթում գրված որոշ արտահայտություններից:

«Չգիտեմ լամ թե խնդամ: 
Ւմ սիրելի բժիշկ-կոլեգաներին: 

Մենք հաճախ զայրանում ենք երբ մեզ փնովում են, չարախոսում, չեն գնահատում և այլն: Բայց... 
Վատառողջ էի, դիմեցի բժիշկի, ներկայացա որպես կոլեգա, հետազոտվեցի, ստացա եզրակացություն, վճարեցի, դեղատան ճանապարհին և հետո ավելի ուշադիր տանը կարդում եմ բժիշկի (բոլորիս քաջ հայտնի՝Հայկ Մանասյանի) ռեկոմենդացիաները.

-Եթե ստորև նշված ցուցումները խախտեցիք..........ապա մեր համատեղ աշխատանքը չի շարունակվի, որտև ոչ ժամանակ, ոչ էլ նյարդեր ունեմ անպարտաճանաչ ու ՀԱՍՏԱԳԼՈՒԽ հիվանդների հետ աշխատելու: 

- Դեղերը չդադարեցնել: ԱԼՈՈՈՈՈ ՀԱՍԿԱՑԱ՞Ք (ուզում ես ասես ՝ հա ապե հասկացանք) 

Էլ չասեմ, սոնոգրագրաֆիկ փոփոխությունների ոչ չափերի, ոչ պատկերի նկարագիր: Ուրիշ ոչմի մասնագետի ցույց չես տա, դինամիկային չես հետևի:

Ու սա տալիսա բժիշկը բժիշկի՞ն: Ու սա տալիսա մի մարդ, ով իր ՖԲ լայվերով քարոզներա՞ կարդում:

Հիմա ինչ անե՞մ: Լա՞մ թե խնդամ: Բուժվեմ թե՞ հաստագլուխ մնամ»,- գրել է նա: 

 

Լրահոս

Դիտել ավելին