Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում մինչ օրս իրականացվել է 262 հետազոտություն` 4-ը դրական արդյունքով. նախարարություն

12 Մարտ, 2020 13:30
ՀՀ-ում մինչ օրս իրականացվել է 262 հետազոտություն` 4-ը դրական արդյունքով. նախարարություն

Հանրապետությունում մինչ օրս իրականացվել է 262 հետազոտություն` 4-ը դրական արդյունքով: Բոլոր պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից: Նշվում է, որ դեպքերից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին:

Այս պահի դրությամբ 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ արդեն մեկուսացված էին ևս 31 հոգի։

Ընթացքի մեջ են նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին