Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483,5
    490,5

  • EUR

    525
    539

  • RUB

    6,39
    6,79

Կարևոր իրադարձություններ

1229 աշակերտներից 12 երեխա է մնացել դպրոցում. Էջմիածնում կորոնավիրուսի պատճառով դպրոց չեն հաճախում

12 Մարտ, 2020 12:57
1229 աշակերտներից 12 երեխա է մնացել դպրոցում. Էջմիածնում կորոնավիրուսի պատճառով դպրոց չեն հաճախում

Երեկ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք գրանցվեց: Վարակվածները վերադարձել էին Իտալիայից: Ավելի ուշ պարզ դարձավ, որ վարակվածներից մեկը Էջմիածին քաղաքից է: Այսօր առավոտյան տեղեկություն ստացվեց, որ խուճապի պատճառով ծնողները երեխաներին դպրոց չեն ուղարկել:

Shabat.am-ի հետ զրույցում Էջմիածնի թիվ 1 դպրոցից նշեցին, որ դպրոցում սովորող 555 աշակերտներից 300-ը ժամը 9:30-ի դրությամբ չի հաճախել դպրոց: Այնուհետև՝ ժամը 11-ի դրությամբ դպրոցում մնացել են 50 աշակերտ, որովհետև ծնողները եկել և տարել են երեխաներին: Իսկ մյուս աշակերտներին արդեն դպրոցից տուն են ուղարկում:

Առավոտյան՝ երբ երեխաները դպրոց են գնացել, բոլորի ձեռքերը հատ-հատ լվացվել են սպիրտի լուծույթով, իսկ դպրոցի ամբողջ գույքը ախտանահանիչ միջոցներով արդեն մեկ շաբաթ է մաքրվում է: Հետագա գործողությունների հետ կապված դպրոցը դեռևս հրահանգ չուներ:

Թիվ 2 դպրոցում չէին կարող հստակ նշել, թե քանի աշակերտ է բացակայել, սակայն հաստատեցին որ բացակայությունները շատ են: Դպրոց մտնելիս բոլոր աշակերտների ջերմությունը չափվել է, սանիտարահիգիենիկ բոլոր միջոցները ձեռնարկվել են: Դպրոց հաճախած երեխաներից ոչ մեկը վատառողջ չի եղել:

Թիվ 4 դպրոցից էլ տեղեկացրին, որ երեխաները հաճախել են դպրոց, սակայն այնուհետև ծնողները եկել և երեխաներին տուն են տարել: Դպրոցը ոչ մի երեխայի տուն չի ուղարկել, ծնողներն են եկել և տարել: Ժամը 12-ի դրությամբ դպրոցում սովորող 1229 աշակերտներից 12 երեխա է մնացել:

 Եվա Գրիգորյան:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին