Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    523,5
    528,5

  • EUR

    627
    639

  • RUB

    7,05
    7,27

Կարևոր իրադարձություններ

«Հայփոստ»-ը բջջային հեռախոսներ շահելու ակցիա չի իրականացնում. հայտարարություն

12 Մարտ, 2020 13:10
«Հայփոստ»-ը բջջային հեռախոսներ շահելու ակցիա չի իրականացնում. հայտարարություն

Վերջին օրերին Հայփոստին են դիմել բազմաթիվ քաղաքացիներ և հայտնել, որ ստացել են «Հայփոստ» ՓԲԸ-ից հաղորդագրություն՝ բջջային հեռախոս շահելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են «Հայփոստ» ՓԲԸ-ից:

«Հայտնում ենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն  նման ակցիա չի իրականացնում, տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել: Միևնույն ժամանակ, ապօրինի օգտագործվում է «Հայփոստ» ՓԲԸ անվանումը և ապրանքային նշանը: Հորդորում ենք բոլորին՝ նման հաղորդագրություն ստանալիս, որևէ անձնական տվյալ չտրամադրել։

Հիշեցնում ենք, որ Հայփոստի բոլոր միջոցառումների մասին հայտարարությունները հաղորդվում են բացառապես «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնական էջերով և ԶԼՄ-ներով»,- ասված է հայտարարության մեջ։

Լրահոս

Դիտել ավելին