Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    524,5
    529,5

  • EUR

    630
    642

  • RUB

    7,03
    7,25

Կարևոր իրադարձություններ

Եթե կորոնավիրուսով պայմանավորված անհրաժեշտություն լինի, քարոզարշավը կընդհատենք. Նիկոլ Փաշինյան

12 Մարտ, 2020 12:22
Եթե կորոնավիրուսով պայմանավորված անհրաժեշտություն լինի, քարոզարշավը կընդհատենք. Նիկոլ Փաշինյան

Եթե անհրաժեշտություն լինի, քարոզարշավը կընդհատենք: Այս մասին այսօր Ջերմուկում քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե Էջմիածինում քաղաքացիների են մեկուսացնում կոնորանվիրուսի կասկածանքով, գուցե ավելի շատ մարդիկ են վարակվել, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ժողովուրդ, այդ ի՞նչ հարց է ծագում, այդպիսի հարց չտաք, եթե կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելի մեծ լինի, Կառավարությունը դրա մասին կհայտարարի առաջինը: Այս պահին, թե ինչ խնդիր կա, ես ասել եմ. եթե կլինի ավելի մեծ ռիսկ, այդ մասին կասեմ»:

Փաշինյանի խոսքով՝ հիմա հիվանդների հետ շփում ունեցող մարդկանց շրջանակը պարզվում է, ընդ որում, կարող է լինեն մարդիկ, որոնք կմեկուսացվեն «Գոլդեն Փելեսում», և կարող են մարդիկ լինել, որոնց կխնդրեն, որ իրենց տանը մեկուսանան:

«Եթե անհրաժեշտություն առաջանա ընդհատել , կընդհատենք, քանի դեռ չենք ընդհատել , ուրեմն դրա անհրաժեշտությունը չկա»,-ասաց Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին