Կարևոր իրադարձություններ

Twitter-ի աշխատակիցները վիրուսի պատճառով տանից կաշխատեն

12 Մարտ, 2020 12:40
Twitter-ի աշխատակիցները վիրուսի պատճառով տանից կաշխատեն

Twitter-ը իր բլոգում հայտնել է, որ ընկերության մոտ 5000 աշխատակիցներ պետք է տանից աշխատեն` կորոնավիրուսի ռիսկերի պատճառով: Մարտի 2-ին ընկերությունը սահմանափակվեց միայն առաջարկով, բայց այժմ Twitter- ը «աշխարհի՝ իր բոլոր աշխատակիցներին ասում է, որ նրանք պետք է աշխատեն տանից»:

Այս պահանջի հետ մեկտեղ ընկերությունն առաջարկել է աջակցության մի շարք միջոցներ՝ ներառյալ վճարելը նրանց, ովքեր չեն կարող տանից աշխատել, երեխաների հետ աշխատողներին օգնելը և տանից աշխատողներին տեխնիկական աջակցություն ցուցաբերելը:



Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի

 

Լրահոս

Դիտել ավելին