Կարևոր իրադարձություններ

Հայաստանում կորոնավիրուսի կասկածով ևս 10 մարդ է մեկուսացվել հատուկ պահման վայրում, բազմաթիվ մարդիկ էլ իրենց բնակավայրերում են մեկուսացվել

12 Մարտ, 2020 11:46
Հայաստանում կորոնավիրուսի կասկածով ևս 10 մարդ է մեկուսացվել հատուկ պահման վայրում, բազմաթիվ մարդիկ էլ իրենց բնակավայրերում են մեկուսացվել

Այս պահին ունենք նոր կորոնավիրուսի 4 հաստատված դեպք, պացիենտներից երեքը սիմպտոմներ չունեն, չնայած դիմելու պահին ունեցել են ջերմություն: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ այս պահին նրանցից միայն մեկն ունի գանգատներ՝ աջակողմյան բազալ թոքաբորբ, նաև ջերմում է ու ստանում է սիմպտոմատիկ բուժում, մնացած պացիենտները որևէ բուժում չեն ստանում:

Ինչ վերաբերում է հիվանդների հայտնաբերման միջոցառումներին, Թորոսյանը նշեց, որ  վերջին երեք պացիենտները ժամանել են Իտալիայից: «Ժամանման պահին որևէ գանգատ չեն ունեցել, սակայն գտնվել են մեր մասնագետների հսկողության տակ: Թե´ տնային այցերի, թե´ հեռախոսակապի միջոցով և գանգատների ի հայտ գալուն պես հոսպիտալացվել են և, փաստորեն, նրանց մոտ հաստատվել է այդ վիրուսի առկայությունը»,- ասաց նա:Նախարարի խոսքով՝ մյուս կանխարգելման միջոցառումներից են այդ պացիենտների հետ կոնտակտի մեջ մտած անձանց հայտնաբերումը և մեկուսացումը: «Արդեն 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ մենք ունենք ևս 31 հոգի, ինչպես նաև իրականացվել են մեկուսացման աշխատանքներ իրենց բնակավայրերում, բավական մեծաթիվ մարդիկ էլ այդպես են մեկուսացվել: Հնարավոր է՝ նրանց միջից նորից տեղի ունենա մեկուսացում հատուկ պահման վայրում օրվա ընթացքում»,- ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին