Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը ուսումնական հաստատություններում դասերը հետաձգելու անհրաժեշտություն չի տեսնում

12 Մարտ, 2020 11:35
Կառավարությունը ուսումնական հաստատություններում դասերը հետաձգելու անհրաժեշտություն չի տեսնում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կառավարության օրակարգի հաստատումից առաջ հետաքրքրվեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանից, հնարավոր է, որ ուսումնական հաստատություններում դասերը հետաձգվեն։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ նման դեպքում հիմնավորումներ են պետք և նման հարց քննարկելու կարիք չկա․ «Դեպքերը տեղայնացված են։ Եթե նման որոշման կարիք լինի՝ մեկ օրում կկայացնենք»։

Արայիկ Հարությունյանը նշեց, որ հարցը կքննարկվի։  Նաև հայտնեց, որ դպրոցներում հաճախելիությունը 90 տոկոս է, մարզերում՝ ավելի քիչ։

 

Լրահոս

Դիտել ավելին