Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    494,5
    501,5

  • EUR

    535,5
    547,5

  • RUB

    6,39
    6,74

Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական տիրույթում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է արվում կանգնել հյուպատոսական հաշվառման

12 Մարտ, 2020 10:46
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական տիրույթում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է արվում կանգնել հյուպատոսական հաշվառման

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման: Այս մասին ասված է դեսպանության ֆեյսբուքյան էջում։

«Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ հորդորում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական տիրույթում գտնվող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, բնակության վայր /երկիր, մարզ, քաղաք/ և շուրջօրյա հասանելի բջջային հեռախոսահամար) ստորև նշված էլ-փոստի հասցեին։ Հիշեցնում ենք, որ հյուպատոսական հաշվառման կանգնելը կամավոր և անվճար գործընթաց է, որի նպատակն է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելը, արտակարգ իրավիճակներում հնարավոր աջակցություն ցուցաբերելը, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելը»,-ասված է հայտարարության մեջ։

Հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի հղումն է՝  https://www.mfa.am/hy/consular-registration/: ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեն է` [email protected], ՀՀ դեսպանության հեռախոսահամարն է` (202)-319-1976:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին