Կարևոր իրադարձություններ

Իտալիայում գրեթե ողջ առևտուրը դադարեցվում է

12 Մարտ, 2020 10:26
Իտալիայում գրեթե ողջ առևտուրը դադարեցվում է

Իտալիայում կորոնավիրուսի տարածման պատճառով գրեթե ողջ կոմերցիոն գործունեությունը դադարեցվում է, բացառությամբ մթերային խանութների ու դեղատների աշխատանքի։ Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն։

«Ես բարձր եմ գնահատում Ձեր ջանքերը, սակայն եկել է հաջորդ քայլն անելու ժամանակը։ Մենք դադարեցնում ենք ողջ կոմերցիոն գործունեությունը, փակում վաճառքի կետերը, բացառությամբ մթերային խանութների ու դեղատների»,-հայտարարել է Կոնտեն։

Երկրով մեկ փակվում են նաև ռեստորաններն ու բարերը, սակայն սննդի առաքման ծառայությունը հասանելի կլինի։

Աշխատանքը կշարունակեն բանկերը, փոստը, ապահովագրական և ֆինանսական ընկերությունները։ Հասարակական տրանսպորտը ևս կշարունակի գործել։

Կոնտեն կոչ է արել գործատուներին աշխատողներին արձակուրդ ուղարկել կամ կազմակերպել նրանց աշխատանքը տնից։

Վերջին տվյալներով՝ երկրում վարակված է 12 հազար մարդ, որից ավելի քան 800-ը մահացել են։

 
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին