Կարևոր իրադարձություններ

Խոշոր հրդեհ Արցախի Հանրապետությունում. «Օմարի լեռնանցք» ռեստորանային համալիրը վերածվել է մոխրակույտի. հրշեջները ժամանել են 2 ժամ անց. Shamshyan. com

11 Մարտ, 2020 23:35
Խոշոր հրդեհ Արցախի Հանրապետությունում. «Օմարի լեռնանցք» ռեստորանային համալիրը վերածվել է մոխրակույտի. հրշեջները ժամանել են 2 ժամ անց. Shamshyan. com

Մարտի 9-ին խոշոր հրդեհի դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայք: Ըստ այդմ՝ դեռևս անհայտ հանգամանքներում՝ գիշերը՝ ժամը 01:00-ից 01:30-ն ընկած ժամանակահատվածում, հրդեհ է բռնկվել Քարվաճառի վարչական տարածքում գործող «Օմարի լեռնանցք» ռեստորանային համալիրում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, հրդեհի մասին քաղաքացիներն ահազանգել են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն և միայն 2 ժամ անց են հրշեջները ժամանել դեպքի վայր, իսկ մինչ այդ քաղաքացիներն իրենց ուժերով փորձել են կրակի դեմն առնել, սակայն անզոր են եղել:

Հրշեջների ժամանումից հետո մարել են կրակը, սակայն ռեստորանային համալիրը վերածվել է մոխրակույտի: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դեռևս պարզվում է, սակայն վարկածներից մեկը էլեկտրական լարերի կարճ միացման պատճառն է եղել:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին