Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    521,5
    526,5

  • EUR

    625
    637

  • RUB

    7,04
    7,26

Կարևոր իրադարձություններ

«Հաղթանակ» կամրջի մոտ ինքնասպանության փորձ կատարած 24-ամյա երիտասարդն արդեն 4 օր է՝ կորած է․ «Հայկական ժամանակ»

11 Մարտ, 2020 20:10
«Հաղթանակ» կամրջի մոտ ինքնասպանության փորձ կատարած 24-ամյա երիտասարդն արդեն 4 օր է՝ կորած է․ «Հայկական ժամանակ»

Օրեր առաջ Երեւանի «Հաղթանակ» կամրջի մոտ ինքնասպանության փորձ կատարած 24-ամյա երիտասարդի գտնվելու վայրն արդեն 4 օր է՝ անհայտ է: Վերջին տեղեկությունը, որը հայտնի է՝ նա ամսի 8-ին, չցանկանալով մնալ «Նաիրի» բժշկական կենտրոնում, ստորագրել ու դուրս է գրվել: Այս մասին հայնում է  «Հայկական ժամանակ»-ը։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական նախարարության ենթակայությամբ գործող՝ Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սպասարկման կենտրոնում հայտնում են, որ Ռազմիկն արդեն 6 ամիս է ապրում է այդտեղ, սակայն կացարան նա չի վերադարձել: Այս պահին գործող հեռախոսահամար էլ չունեն նրանից, նախորդը կորցրել է կամուրջից կախված ժամանակ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ի երեկոյան մարզային շրջայցից վերադառնալիս Երեւանի «Հաղթանակ» կամրջի մոտ կանխել էր 24-ամյա Ռազմիկ Պետրոսյանի ինքնասպանությունը: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին