Կարևոր իրադարձություններ

«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանն ազատ արձակվեց

11 Մարտ, 2020 18:25
«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանն ազատ արձակվեց

Այսօր՝ մարտի 11-ին, Վերաքննիչ դատարանը դատավոր Ալեքսանդր Ազարյանի գլխավորությամբ բավարարեց Արմեն Թավադյանի պաշտպանների բողոքը և բեկանց Թավադյանի կալանքը երկարեցնելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։

«5-րդ ալիք» հեռուստա-ընկերության սեփականատեր Արմեն Թավադյանն ազատ արձակվեց:

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը ձերբակալվել է 2019-ի դեկտեմբերի 24-ին, ապա նրան մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու հոդվածով և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:       

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին