Կարևոր իրադարձություններ

«Ղրիմը վերադարձնելու համար» մեդալի պատճառով հային չեն թողել մուտք գործել Ուկրաինա

11 Մարտ, 2020 17:51
«Ղրիմը վերադարձնելու համար» մեդալի պատճառով հային չեն թողել մուտք գործել Ուկրաինա

Ռուսաստանի ազգությամբ հայ քաղաքացի Կարեն Հարությունյանին հենց Կիևի օդանավակայանում արգելել են մուտքը Ուկրաինա։ Նա Մինսկից այնտեղ էր ժամանել անձնական հարցերով։ Այս մասին հայտնում է RusArminfo կայքը։

Հարությունյանը, պարզվել է, ունի «Ղրիմը վերադարձնելու համար» մեդալ, անդամակցում է Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսսիա» կուսակցությանը, շնորհակալագրեր ունի ՌԴ նախագահից և Պետդումայից և այլն։ Այս ամենը հաշվի առնելով՝ ուկրաինացի սահմանապահները որոշել են 3 տարով արգելել նրա մուտքը Ուկրաինա։

Կարեն Հարությունյանը ծնվել է 1965 թվականին, Երևանում։ Երևանում ավարտել է Պոլիտեխնիկը, ապա տեղափոխվել  Ռուսաստան։ 1997 թվականից Մոսկվայի մոտ գտնվող Նոգինսկում Հարությունյանը ղեկավարում է «Литейно-механический завод» ձեռնարկությունը։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին