Կարևոր իրադարձություններ

Մերկելը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվելու վտանգը սպառնում է բնակչության 70% –ին

11 Մարտ, 2020 17:20
Մերկելը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվելու վտանգը սպառնում է բնակչության 70% –ին
Բնակչության մոտ 70%-ը կարող է վարակվել կորոնավիրուսով, ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ. այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:
 
Սակայն, նա չի նշել, թե որ երկրների մասին է խոսքը:
«Երբ վիրուսը մոլեգնում է, և բնակչությունը դիմադրողականություն չունի, ինչպես նաև որևէ դեղամիջոց գոյություն չունի, այդ դեպքում վարակվելու է բնակչության 60-ից 70 տոկոսը», - ասաց կանցլերը:

Մերկելը նաև կոչ է արել ԵՄ երկրներին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վիրուսի դեմ պայքարի համար: Նրա կարծիքով, եվրոպական պետությունները պետք է ուժեղացնեն առողջապահության համակարգը, որպեսզի սպառնալիքը կանխվի:
Բացի այդ, կանցլերը դեմ է արտահայտվել եվրոպական երկրների կողմից սահմանների փակմանը ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Նա շեշտեց, որ տնային կարանտինը կարող է ավելի արդյունավետ միջոց լինել:

Ինչպես նշել է Գերմանիայի Առողջապահության նախարարությունը, ոչ մի միջոցառում չի օգնի դադարեցնել կորոնավիրուսի տարածումը:


Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի
 
 

Լրահոս

Դիտել ավելին