Կարևոր իրադարձություններ

Մեխակը ձեր իշխանության վախտ է ծնվել, մեծացել, տունը կորցրել ու չի ստացել, բա ինչի՞ մինչեւ հիմա չեք լուծել Մեխակի հարցը. Փաշինյանը՝ նախկիններին

11 Մարտ, 2020 16:35
Մեխակը ձեր իշխանության վախտ է ծնվել, մեծացել, տունը կորցրել ու չի ստացել, բա ինչի՞ մինչեւ հիմա չեք լուծել Մեխակի հարցը. Փաշինյանը՝ նախկիններին

Քաղաքական հայտնի շրջանակները կուրթանցի Մեխակ Առաքելյանին սարքել են դրոշ, թե՝ այ, տեսեք, ինչ է կատարվում Հայաստանում: Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, Սիսիանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ Ստեփանավանում իր եւ կուրթանցի երիտասարդի միջեւ տեղի ունեցած խոսակցությանը:

«Բա, այ խելոքներ, Մեխակը ձեր իշխանության վախտ է ծնվել, մեծացել, տունը կորցրել ու չի ստացել: Բա ինչի՞ մինչեւ հիմա չեք լուծել Մեխակի հարցը: 50 անգամ խոսել եք աղետի գոտի հասկացությունը վերացնելու մասին, բա խի՞ չեք վերացրել: Բա Մեխակն ինչի՞ է այդ առողջական վիճակին, եւ մենք ի՞նչ ենք արել, որ Մեխակն այդ առողջական վիճակին չլինի»,-ասաց Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին