Կարևոր իրադարձություններ

63 համարի ավտոբուսից գողացած դրամապանակում եղել է 300 հազար դրամ ու 300 դոլար․ կին գրպանահատը ձերբակալվել է

11 Մարտ, 2020 16:40
63 համարի ավտոբուսից գողացած դրամապանակում եղել է 300 հազար դրամ ու 300 դոլար․ կին գրպանահատը ձերբակալվել է

Մարտի 11-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների մասնագիտական հմտությունների շնորհիվ գրպանահատության հերթական դեպքը բացահայտվել է: Այսմասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Քրեական հետախույզները, ձեռք բերված տեղեկություններն իրացնելով, ժամը 16.20-ին Ահարոնյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել Սաֆարյան փողոցի բնակիչ, 50-ամյա մի կնոջ:

Պարզվել է` րոպեներ առաջ նա թիվ 63 երթուղու ավտոբուսում մի ուղևորի պայուսակից գողացել էր դրամապանակը, որի մեջ եղել էր 300 հազար դրամ և 300 դոլար:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Կասկածվողը խոստովանել է կատարածը և ձերբակալվել:

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին