Կարևոր իրադարձություններ

Կարսում 4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

11 Մարտ, 2020 14:00
Կարսում 4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի արևելյան Կարս նահանգի Սարըքամիշ (Սարիղամիշ) շրջանում Ռիխտերի սանդղակով 4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով մարդկային և նյութական կորուստների մասին տեղեկություններ չկան:

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` ստորգետնյա ցնցումները գրանցվել են մարտի 10-ին՝ տեղական ժամանակով 02:47-ին:

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին