Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    525,5

  • EUR

    621
    633

  • RUB

    6,81
    7,05

Կարևոր իրադարձություններ

Forbes-ը Գյումրին ընդգրկել է աշխարհի ամենագեղեցիկ վայրերի ցանկում

11 Մարտ, 2020 13:45
Forbes-ը Գյումրին ընդգրկել է աշխարհի ամենագեղեցիկ վայրերի ցանկում

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է «Գարնանը ճանապարհորդելու 17 ամենագեղեցիկ վայրերի» ցանկը, որում ընդգրկված է Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին:

Գերմանիայից և Հունաստանից դեպի Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրի նոր բյուջետային ավիաընկերությունների մուտքով այն վերջապես դիտարկվում է ոչ միայն որպես 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ տուժած քաղաք:

«Գարունը ֆանտաստիկ ժամանակ է այցելելու Գյումրի, քանի որ սաստիկ ձմեռը հեռանում է, և քաղաքը լցվում է ծաղիկներով. այն պատրաստվում է տոնել Զատիկը՝ հյութալի մրգերով և չամիչով փլավով»,- գրում է ամսագիրը և տեղեկացնում, որ Գյումրիում տեղակայված են գերժամանակակից սրճարաններ և խանութներ, մի շարք մշակութային կենտրոններ, յուրահատուկ վայրեր ևայնտեղ են գտնվում Հայաստանի ամենահումորով տեղացիները:

Forbes-ը խորհուրդ է տալիս Գյումրիում փորձել պանրխաշ, տեղի թեյարանում՝ թեյեր, այցելել տիկնիկային թատրոն, ինչպես նաև տեղացիների ձեռքով պատրաստված հուշանվերներ գնել:

Լրահոս

Դիտել ավելին