Կարևոր իրադարձություններ

Երևան-Իջևան ավտոճանապարհին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ ուղևորը հոսպիտալացվել է

11 Մարտ, 2020 12:11
Երևան-Իջևան ավտոճանապարհին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ ուղևորը հոսպիտալացվել է

Երեկ՝ մարտի 10-ին, ժամը 23:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի (վարորդ՝ Խոսրով Զ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 10 մետր): 

Փրկարարներն ուղևոր Անդրանիկ Պ.-ին (ծնված 1986 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին