Կարևոր իրադարձություններ

Հայաստանում ձևավորվում է նոր քաղաքական մշակույթ. «Հայաստանի Հանրապետություն»

11 Մարտ, 2020 08:39
Հայաստանում ձևավորվում է նոր քաղաքական մշակույթ. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.
 
«Անկախ այն բանից, թե թավշյա հեղափոխությունը Հայաստանում վերջին հաշվով ինչ արդյունքներ կունենա և ինչ փոփոխություններ կբերի, արդեն իսկ որոշ տեղաշարժեր առկա են ու տեսանելի: Բայց ամենակարևորը ոչ այնքան իրականացվող բարեփոխումներն ու կոռուպցիայի դեմ պայքարն է, որքան քաղաքական նոր մշակույթի ներմուծումը Հայաստան: Խոսքը բարձրաստիճան պաշտոնյաների ու հատկապես երկրի առաջին դեմքի՝ վարչապետի, հանրության հետ ակտիվ ու պարզ շփումների մասին է: 

Բանը հենց կառավարման մշակույթի ու քաղաքական մշակույթի մեջ է: Որովհետև Նիկոլ Փաշինյանը բաց է ու անկեղծ քաղաքացիների հետ: Իր քայլերի մասին տեղեկացնում է անձամբ, ուղիղ եթերների միջոցով կամ դուրս է գալիս քաղաքի փողոցներ ու իր ունեցած տեսակետներն է փորձում ներկայացնել քաղաքացիներին: 

Ինչպես օրերս մենք դա տեսանք մետրոյում: Հանդուրժողաբար է մոտենում իր տեսակետները չկիսող ու նույնիսկ ամբարտավան վարք ցուցաբերող քաղաքացիներին (դրան ևս ականատես եղանք մետրոյում): Մեխը հենց այստեղ է՝ նա իրեն պահում է խիստ հասանելի ու իր ասելիքը մարդիկ շատ ավելի հեշտությամբ են ընկալում, քան պաշտոնական ճառերը, որոնք միշտ եղել են մինչ այժմ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 
 

Լրահոս

Դիտել ավելին