Կարևոր իրադարձություններ

Դեղատանը ավազակություն կատարած անձը ձերբակալվել է

11 Մարտ, 2020 00:27
Դեղատանը ավազակություն կատարած անձը ձերբակալվել է

Մարտի 8-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 20.30-ին անհայտ անձը դեղ գնելու պատրվակով մտել է Աբովյան փողոցի դեղատուն, ապա դանակի նմանվող առարկայի սպառնալիքով դրամարկղից հափշտակել է 41.000 դրամ ու դիմել փախուստի:

Մարտի 9-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզել է, որ ավազակային հարձակումը կատարել է Իսակովի պողոտայի 28-ամյա բնակիչը։ Ժամը 17.00-ին, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, նա բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմնին եւ տվել խոստովանական ցուցմունք:

Տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:
 

Լրահոս

Դիտել ավելին