Կարևոր իրադարձություններ

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 23-ի

10 Մարտ, 2020 23:19
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 23-ի

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 23-ի: Այս մասին տեղեկությունը հրապարկվել է կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ստեղծված stopcov.ge կայքում: Հրապարակված տեղեկության մեջ նշվում է, որ կարանտինի ռեժիմում է գտնում 126 մարդ, իսկ ստացիոնար բուժում ստանում է 46 հիվանդ: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն։

 Մինչ այս, պաշտոնական տվյալներով գրանցված էր 15 դեպք: Իտալիայից Վրաստան հատուկ իրականացված չվերթով վերադարձած Վրաստանի քաղաքացիներն այս պահին տեղափոխվում են կարանտինային գոտի՝ Թբիլիսիի Իսանի թաղամասում:
 

Լրահոս

Դիտել ավելին